Ինչպե՞ս կարող ենք Ձեզ օգնել

L'Orange Gold-ը ներկայացնում է իր նոր Hublot Corner-ը

 

L'Orange Gold-ը՝ Հայաստանում Hublot-ի բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը, Երևանի Աբովյան 11 հասցեի սրահում ներկայացրեց նոր Hublot corner-ը: Բացմանը մասնակցեց Hublot ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Ժյուլ Բոլլը ( Jules Bolle)։

Hublot-ը հիմնադրվել է 1980 թվականին Շվեյցարիայի Նյոն քաղաքում՝ իտալացի ձեռնարկատեր Կառլո Կրոկոյի կողմից։ Բրենդն առաջինն էր ժամագործական արդյունաբերության մեջ, որ շքեղ ժամացույցի վրա կիրառեց բնական կաուչուկե ժապավեն՝ 18-կարատ ոսկե պատյանի համադրությամբ։ Ոսկու և ոչ ավանդական նյութի այս համարձակ միությունը դարձավ բրենդի փիլիսոփայության հիմքը՝ The Art of Fusion։

2004 թվականին գլխավոր տնօրեն դարձավ Ժան-Կլոդ Բիվերը, ում ղեկավարությամբ 2005 թ. ծնվեց պատմական Big Bang հավաքածուն` ժամագործական ձեռքբերում, որն անմիջապես արժանացավ Grand Prix d'Horlogerie de Genève-ի ճանաչմանը։

LVMH-Ի ԿԱԶՄՈՒՄ

2008 թվականի ապրիլին Hublot-ը միացավ LVMH խմբին, ինչը ապահովեց բրենդի գլոբալ ընդլայնում՝ պահպանելով ստեղծագործական ինքնությունը։ 

ՀԱՅՏՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ

BIG BANG, CLASSIC FUSION, SPIRIT OF BIG BANG

Յուրաքանչյուր հավաքածու ստեղծվում է սեփական մեխանիկական կալիբրներով և բարձր տեխնոլոգիական նյութերով՝ սափիր, կերամիկա, տիտան, կարբոն - ինժեներական վարպետության ու ինքնատիպ դիզայնի ապացույց։

Hublot-ը Հայաստանում պաշտոնապես ներկայացված է Աբովյան 11 հասցեում գործող L’Orange Gold սրահում՝ 2009 թվականից։ L’Orange Gold սրահը ներկայացնում է նաև Cartier և Blancpain ժամացույցներ, ինչպես նաև բացառիկ ոսկյա զարդեր՝ Pasquale Bruni, Crivelli, Giorgio Visconti, Mikimoto, Yoko London, Antonini Milano բրենդերից։ Սրահում կգտնեք նաև ժամացույցների և զարդերի ինքնատիպ աքսեսուարներ՝ Swiss Kubik և Scatola del Tempo ապրանքանիշերից։